Արտաքին 3 տարի առաջ - 13:15 10-04-2023

Գարո Փայլանը չի մասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը չի առաջադրել իր թեկնածությունը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին Փայլանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Վերջինս տեղեկացրել է, որ չի մասնակցելու այս ընտրություններին, քանի որ իր կուսակցության կանոնադրության համաձայն անձը անընդմեջ կարող է պատգամավոր ընտրվել երկու անգամ։

«Իմ կուսակցությունում, որի պատգամավոր լինելը ինձ համար պատիվ է, ես թեկնածու չեմ՝ երկու ժամկետի կանոնի պատճառով։ Մեր բոլոր թեկնածուներին մաղթում եմ հաջողություն»,- գրել է Փայլանը։

Հիշեցնենք, որ Գարո Փայլանն առաջին անգամ Թուրքիայի մեջլիսի պատգամավոր է ընտրվել 2015 թվականին, ինչպես նաև վերընտրվել 2018 թվականին կայացած ընտրություններում։ Ներկայումս նա Թուրքիայի մեջլիսում ներկայացված ազգությամբ հայ միակ պատգամավորն է։

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան