Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 19:16 02-09-2022

Գարո Փայլանը Թուրքիային մեղադրել է 1600-ամյա Սուրբ Բարդուղիմեոս վանքը դիտավորյալ քանդելու մեջ

Թուրքիայի Վանի նահանգի Բաշքալեի շրջանում գտնվող Սուրբ Բարդուղիմեոսի վանքը կանգուն է եղել 1600 տարի, սակայն վերջին 100 տարիների ընթացքում այն ավերվել է, լքվել և այժմ դիտավորյալ քանդվում է։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Այս օրերին Փայլանը եղել է Վանի նահանգում և ծանոթացել հայկական եկեղեցիների, վանքերի և այլ պատմական ու կրոնական հուշարձանների վիճակին:

«Վանքը ամբողջովին ավերված է։ Պահպանվել է մուտքի դռան կամարը, սակայն գմբեթը գտնվում է ավերված վիճակում։ Այստեղից դիմում եմ Թուրքիայի մշակույթի նախարարությանը։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ օգուտ կա այդ վանքի փլուզումից։ Ի՞նչ եք կարծում, Թուրքիան կշահի՞, թե՞ կկորցնի վանքի ավերումից»,- գրել է Փայլանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով