Մամուլ 3 տարի առաջ - 08:12 07-04-2023

Անդրանիկ Քոչարյանը մտադիր է ընդդիմադիրների նկատմամբ շանտաժի լծակ ստանալ. Հրապարակ

«Հրապարակը» գրում է․

«ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ աշխատանքային քննարկում էր անցկացնում, որին մասնակցում էին նաեւ գործադիրի եւ ուժային կառույցների ներկայացուցիչներ։

ննարկվում էր ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագծի աշխատանքային տարբերակը։ Քոչարյանը մտադիր է օրենսդրական փոփոխությամբ ընդդիմադիրների նկատմամբ շանտաժի լծակ ստանալ։ Այս նախագծով ԱԺ քննիչ հանձնաժողով չներկայանալու կամ տեղեկություններ չհայտնելու դեպքերը կճանաչվեն քրեորեն պատժելի արարքներ։ Քննարկմանը մասնակցում էր նաեւ ՔՊ ՄԻՊ թեկնածու, գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։

Գաղտնիք չէ, որ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստերին չեն ներկայանում որոշ նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը եւ այլք։ Քոչարյանը փորձում է քրեական մեղադրանքի շանտաժով նրանց բերման ենթարկել ԱԺ։
Մովսես Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել այս քայլը․ «Ինչ ուզում են, թող անեն, իրենց գործն է, դա իմ վերաբերմունքը չի փոխելու այդ հանձնաժողովի վերաբերյալ, ես այնտեղ անելիք չունեմ»։ Իսկ եթե քրեական պատիժ սահմանե՞ն։ «Թող դեռ օրենքը փոխեն, նոր կխոսենք»։ Հակոբյանի խոսքով՝ պատերազմի մասին իր տիրապետած ինֆորմացիան վաղուց հասանելի է իրավապահ կառույցներին։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում հանձնաժողով կհրավիրվի Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, ով արդեն մեղադրյալի կարգավիճակ ունի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում