Ներքին 3 տարի առաջ - 18:44 06-04-2023

Գերմանիայի դեսպանությունը բացել է վիզաների համար հերթագրումների օրերը

Oragir.News-ը պարբերաբար ու հետևողականորեն անդրադարձել է էլեկտրոնային համակարգով վիզա ստանալու համար Գերմանիայի դեսպանատանը օր ամրագրելու խնդիրներին։ Մեզ ահազանգած քաղաքացիները նշում էին, որ նախորդ տարվա հունիսից շաբաթվա ընթացքում 1-2 օր է դեսպանատունը բացում համակարգը, այն էլ միայն մի քանի րոպեով, ու մինչ քաղաքացիները հասցնում են ամրագրման համար անհրաժեշտ տեղեկատվոթյունը հավաքել, համակարգը փակվում էր։ Քաղաքացիները նշում էին, թե տուրիստական գործակալությունները հավելյալ գումար են գանձում՝ օր ամրագրելու համար։

Շուրջ մեկ տարի նաև մեր կողմից հետևողականորեն բարձրաձայնված խնդիրը կարծես լուծում է ստացել։ Այսօր հայտնի դարձավ, որ Գերմանիայի դեսպանությունը բացել է հերթագրումների օրերը։

Pegas Travel Club տուրիստական գործակալության հիմնադիր Ռուզան Հակոբյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվանից գործում է նոր կարգ, այսինքն՝ համակարգը թողնում է գրանցվել, բայց օրը միանգամից հնարավոր չէ հասկանալ։ Թե երբ է լինելու հարցազրույցը, գրանցվելու հաջորդ օրը էլեկտրոնային փոստին է ծանուցում ուղարկվում։ Եթե առաջարկվող օրը հարմար չլինի, ապա համակարգը հնարավորություն է տալիս 3 շաբաթ անց կրկին գրանցվել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով