Արտաքին 3 տարի առաջ - 21:50 05-04-2023

Ադրբեջանի այս քայլը կունենա բազմաթիվ բացասական հետևանքներ. Իրանի մեջլիսը դատապարտել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի պատգամավորները հայտարարություն են ընդունել, որում դատապարտել են Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը։ Ինչպես փոխանցում է իրանական ParsToday լրատվական գործակալությունը, Իրանի խորհրդարանի պատգամավորները հայտարարությունում երկրի արտաքին գործերի նախարարությունից պահանջել են այս հարցում անհրաժեշտ դիվանագիտական ​​միջոցներ ձեռնարկել։

Հաղորդվում է, որ հայտարարության օգտին քվեարկել է 210 պատգամավոր։ Հայտարարությունում նշվել է, որ Ադրբեջանի կառավարությունը, դիմելով անհավատալի և իսլամական աշխարհի շահերին հակասող քայլի, սիոնիստական ռեժիմի կենտրոնում (նկատի ունեն Իսրայելին-խմբ) դեսպանատուն է բացել և դեսպան է նշանակել։

«Ադրբեջանի Հանրապետության պետական ​​այրերի այս քայլը իրենց համար կունենա բազմաթիվ բացասական քաղաքական հետևանքներ, և այսուհետև աշխարհի մուսուլմանները նրանց կհամարեն Սիոնիստական ​​ռեժիմի մեղսակիցներ՝ ճնշված պաղեստինցիների դեմ իրականացված սպանության և ոճրագործության համար»,- ասվում է հայտարարությունում:

Իրանցի օրենսդիրներն ընդգծել են, որ այս քայլը Պաղեստինի անօտարելի իրավունքների ոտնահարման պատճառ է դառնալու: Բացի այդ վերջիններս կոչ են արել արաբական և իսլամական կառավարություններին և իսլամական աշխարհին դատապարտել Ադրբեջանի այդ քայլը։

Միևնույն ժամանակ Իրանի մեջլիսը Ադրբեջանի մեջլիսին հորդորել է դիրքորոշում հայտնել այսօր Իսրայելի ոստիկանության կողմից Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի նկատմամբ իրականացված հարձակման կապակցությամբ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Իսրայելի ոստիկանությունն այսօր առավոտյան ներխուժել է մզկիթի տարածք և ուժ է կիրառել հավատացյալների նկատմամբ, ինչի հետևանքով բախումներ են տեղի ունեցել։ Դեպքի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են, ավելի քան 200 մարդ ձերբակալվել է։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան