Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:17 05-04-2023

Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն այդպիսի մթնոլորտում չպետք է անցներ. Թագուհի Թովմասյան

Երեկվա տեղի ունեցածը պատմական խայտառակություն էր և ես համարում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն այդպիսի մթնոլորտում չպետք է անցներ, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ոտնահարեցին մյուս թեկնածուի իրավունքները, խախտեցին ԱԺ պատգամավորի էթիկայի վարքականոնի բոլոր նորմերը, սահմանափակեցին խոսքի ազատությունը: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՄԻՊ պաշտոնում ընդդիմության ներկայացրած թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպին, ասաց հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Մենք քննարկել ենք և առաջին քայլով Գլխավոր դատախազին գրություն ենք ուղարկելու և պահանջելու ենք քրեաիրավական բնույթի գնահատական, որովհետև կոնկրետ Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ և նա պետք է պատժվի, որովհետև այն սպառնալիքների համար, որոնք նա անթաքույց հնչեցնում էր թեկնածուի հասցեին, այդ թվում՝ նաև իմ հասցեին, նա պետք է պատժվի: Երկրորդ քայլը, որ անելու եմ, թարգմանելու եմ և միջազգային գործընկերներին ուղարկեմ հանձնաժողովի նիստի սղագրությունը, որ նրանք հասկանան՝ ժողովրդավարական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինչ մթնոլորտում է առաջադրվում և մերժվում ընդդիմության թեկնածուն»,-ասաց Թովմասյանը:

Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողով դիմելուն, ապա ընդդիմադիրները դեռ քննարկում ենք, քանի որ տեսնում են նպատակահարմարության հարց. «Քանի որ հանձնաժողովի ձևավորումը կախված է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քվեարկությունից, այսինքն՝ իրենք կարող ենք քվեարկել, ստեղծել կամ չստեղծել, դեռ քննարկում ենք այդ հարցը: Բացի դա՝ էթիկայի հանձնաժողովի ստեղծումից հետո, որպես այդպիսին, պատիժ չի լինելու: Այնուամենայնիվ, մտածում ենք այս գործիքակազմն էլ օգտագործենք, չնայած՝ այն նախորդ երկուսի մնամ արդյունավետ չի լինի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան