Ներքին 5 տարի առաջ - 23:45 17-06-2021

Ահազանգ․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն ենք հրավիրում այս փաստի վրա

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ զգալով, որ Հանրապետության հրապարակում հունիսի 17-ին նախատեսված հանրահավաքին վարչական ռեսուրսների կիրառման և այլևայլ մեթոդներով չի կարողանալու ապահովել մարդաշատ տեսարան, դիմել է ամենապիղծ, նախադեպը չունեցող անմարդկային քայլի. նա Սևանի հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին տասնյակ միկրոավտոբուսներով տեղափոխել է Երևան:

Yerkir.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է հոգեբուժարանի ղեկավար անձնակազմը հատուկ ցուցակագրման միջոցով հոգեբուժարանի հիվանդներին նստեցնում տասնյակ միկրոավտոբուսներ և տեղափոխում Երևան:

Թե ինչպես են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող և ամենատարբեր հիվանդություններով տառապող մարդկանց վերահսկելու բազմամարդ հանրահավաքի ընթացքում, որտեղ կան նաև բազմաթիվ կանայք ու երեխաներ՝ հայտնի չէ:

Սույնով հրավիրում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն այս փաստի վրա, քանի որ իշխանությունների այս արարքը ոչ միայն ծայրաստիճան անբարոյականություն է, այլև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների կոպտագույն խախտում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»