Ներքին 3 տարի առաջ - 09:40 05-04-2023

Միքայել Մինասյանի հեռանալուց հետո Նիկոլ Փաշինյանը վնասով է աշխատում

Ինչպես հայտնի է, մինչև մարտի 31-ը ներառյալ լրատվամիջոցները պետք է հրապարակեն իրենց տարեկան հաշվետվությունը։

Մենք դեռ կանդրադառնանք, թե ով ինչպես է հրապարակել այդ հաշվետվությունը՝ նշանառության տակ ունենալով հենց իշխանական կայքերը։ Բայց առայժմ ուզում ենք ուշադրություն դարձնել Նիկոլ Փաշինյանի թերթի՝ «Հայկական ժամանակ»-ի տարեկան հաշվետվությանը։

Ըստ այդմ՝ վարչապետի լրատվամիջոցը վնասով է աշխատել 2022թ՝ 35․226․256 եկամուտ, որը գոյացել է գովազդից, և 40․729․757 ծախս։

Փաստորեն, ստացվում է՝ հին և բարի նախկինների ժամանակներում, երբ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը «տիրություն էր անում» ՀԺ-ին՝ փող էր տալիս, թերթի առանց վերադարձի տարածումն ապահովում, ՀԺ-ն օգուտով էր աշխատում, քան հիմա, երբ փաստացի տերը երկրի վարչապետն է։

Հետո էլ իշխանությունները բողոքում են, թե նախկինների ժամանակ վատ էր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան