Ներքին 3 տարի առաջ - 18:55 04-04-2023

Մենք մեր հերոսներին չենք մոռանում․ հանրապետականների նման հրավառությո՞ւն անեինք․ Վահագն Ալեքսանյան

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողություններ՝ հրետանու, զրահատեխնիկայի և ավիացիայի ներգրավմամբ: Ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն ձեռք բերվեց: Հայկական կողմը ունեցավ շուրջ 100 զոհ։

«Մեր խմբակցության պատգամավորներից մի քանիսը Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ ապրիլի 2-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Խմբակցության մյուս պատգամավորները նույնպես այցելել են, սակայն այցերը եղել են չլուսաբանված»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները մշտապես հարգել և սգացել են 4-օրյա պատերազմի զոհերի հիշատակը․ «Մենք մեր հերոսներին չենք մոռանում, էլ ի՞նչ անենք, հանրապետականների նման հրավառությո՞ւն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան