Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:14 21-09-2022

Մտնեինք դատարկ շե՞նք, մտնեինք, որ ի՞նչ անեինք․ Արթուր Խաչատրյան

Չպետք է մոռանալ, որ ընդդիմությունը մեծ ռեսուրս չունի, ընդդիմությունը ունի ճիշտ այնքան ռեսուրս, որքան մարդ կանգնած է իր թիկունքին։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ընդդիմության որդեգրած գործողությունների ու մարտավարության նկատմամբ հասարակության բողոքներին։
«Եթե հանրությունը իրոք ցանկանում է, որ քշենք այս չարիքին, ապա պետք է պատրաստ լինի գալ ու մեկտեղվել ընդդիմության շուրջ, և այդ բողոքը չատրահայտի խոհանոցում, շուկայում և այլն»,- ասաց նա։
Հարցին՝ քայլելուց բացի մարտավարական որևէ փոփոխություն կա՞ ընդդիմության գործողություններում, Խաչատրյանը ասաց․

«Դու անում ես գործողություն՝ ելնելով նրանից, թե ինչքան մարդ է հավաքվել։ Օրեր առաջ ԱԺ-ի մոտ հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ, բայց այնպես չէ, որ ամենամեծ հավաքն է տեղի ունեցել, եղել է ինքնաբուխ հավաք, տարբեր մարդիկ տարբեր ուղերձներ են հղել։ Կարծում եմ, որ այդ պահին մենք ճիշտ ենք վարվել, գիշերը ժամը 11-ին հավաքել փակ շենքի մոտ և ինչ գործողություն պահանջել։ Գործողությունը ինքնանպատակ չէ, մտնեինք դատարկ շենք, որ ինչ անեինք։ Եթե այդ բողոքողները հաջորդ օրը առավոտյան հավաքվեին ԱԺ-ի դիմաց, պրոցեսները կարող էին այլ ճանապարհով գնալ։ Եթե հասարակությունը չի հավաքվում, գոհ է այս իշխանություննեից, ի՞նչ տարբերակ եք առաջարկում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում