Ներքին Միտք 3 տարի առաջ - 17:33 04-04-2023

Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ. Արման Մուսինյանը՝ Ալեն Սիմոնյանի գրառման մասին

Անխելքություն է նախագահին վերագրել մտքեր իր հրաժարականի պահանջի և համեմատություններ իր այլ քաղաքական անհատների հետ, որոնք Տեր-Պետրոսյանի տեքստում գոյություն չունեն: Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված պատասխանին՝ գրել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Տեքստ կարդալը մի հունար է, տեքստում գրվածը հասկանալը՝ մի այլ, տեքստ գրելն էլ մի ուրիշ շնորհ: Ցավոք, Ալեն Սիմոնյանն, ինչպես ցույց տվեց իր արձագանքը, այդ ունակությունները չունի:
Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ: Այն հակառակում է համոզելու հանրությանը:

Սակայն, հարկ է նշել, որ խրախուսելի է պետությանը հասցված աղետալի վնասների մասին ինքնախոստովանականը: Այս մի բանով Ալեն Սիմոնյանը կարող է զբաղվել օրուգիշեր, քանի որ փաստական նյութն ահռելի ծավալ ունի:
Ցավն այն է, որ ավելի քան վստահ եմ, Ալեն Սիմոնյանն այս տեքստն էլ կարդա, կրկին բան չի հասկանալու»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան