Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:26 04-04-2023

Վարչակարգի հերթական անհեթեթ նախաձեռնությունը «Գոյ» թատրոնի լուծարումն է․ Ավետիք Չալաբյան

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս օրերին գործող վարչակարգը, Արցախը և հանրապետության սահմանները պաշտպանելու փոխարեն, երկրի ներսում սեփական ժողովրդի դեմ նոր ճակատ է բացել, մեկ փորձելով նրան մեղադրել համատարած դասալքության մեջ, մեկ փողոցում թքելով քաղաքացիների երեսին, մեկ անհեթեթ քրեական գործերով փորձելով ճնշել իր պարտվողական քաղաքականության դեմ պայքարող արժանապատիվ մարդկանց:

Վարչակարգի հերթական անհեթեթ նախաձեռնությունը «Գոյ Թատրոն»-ի լուծարումն է, որին այն ձեռնամուխ է եղել ամենայն հետևողականությամբ, մոբիլիզացնելով իր ֆեյքերի և պնակալեզների ողջ բանակը: Ի հեճուկս դրանց, մեր արժանապատիվ համաքաղաքացիները իրենց ներկայությամբ և անկեղծ խոսքով են պաշտպանում սիրված թատրոնը՝ երեկ «Գարեգին Նժդեհ» ներկայացմանը ասեղ գցելու տեղ չկար, այն վերածվեց ի պաշտպանություն թատրոնի սպոնտան մի հանրահավաքի:

Մենք ևս «Համախմբման» մեծ պատվիրակությամբ ներկա էինք երեկ այդ ներկայացմանը, որն ինքնին մինչև հոգու խորքը թափանցող մենախոսություն էր մեր ազգի լավագույն նվիրյալ զավակներից մեկի մասին: Ներկայացումից հետո մենք պատիվ ունեցանք զրուցելու թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի հետ, բերելով նրան մեր սատարումը, և հավաստիացնելով, որ կշարունակենք միասին պայքարել ոչ միայն թատրոնի պահպանման, այլև նրա հետագա ստեղծագործական վերելքի համար:

Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում թատրոնի ստեղծագործական կոլեկտիվին և նրա գեղարվեստական ղեկավարին, այս բոլոր տարիներին արվեստին անմացորդ ծառայելու, և մեր երկրի մշակույթային կյանքը հարստացնելու համար, և կոչ եմ անում ձեզնից յուրաքանչյուրին էլ սեփական ներկայությամբ աջակցել մեր սիրված թատրոնին»:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության ոլրոշման նախագիծ, որով «Գոյ» թատրոնը միացնում են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան