Ներքին 4 տարի առաջ - 22:31 20-08-2022

ԱԺԲ կոչվող խմբավորումը ձեռնարկել է հերթական «հերոսական» նախաձեռնությունը․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԵՐՈՍԱԿԱՆ ԿԵՑՎԱԾՔՈՎ ՈՂՈՐՄԵԼԻՆԵՐԸ

ԱԺԲ կոչվող խմբավորումը ձեռնարկել է հերթական «հերոսական» նախաձեռնությունը, կազմակերպելով հավաքներ Նյու Յորքում, Փարիզում՝ աղաչելով ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկել Արցախ, փոխարինելու ռուսականին։

Այս սփյուռքահայերը ապահով, փափուկ վայելում են կյանքը։ Իսկ ԱԺԲ ղեկավար «հերոսները», որոնք կազմակերպել են սույն հավաքները, ժամանակին լինելով Հայաստանի քաղաքացիներ, փոխել են քաղաքացիությունը, թռցրել իրենց որդիներին հայկական բանակից, Արցախը պաշտպանելուց։

Հետաքրքիր է, հավաքի մասնակիցները պատրա՞ստ են իրենց սիրասուն զավակներին ուղարկել խաղաղապահ զորքերում ծառայելու, թե՞ նրանց կարծիքով ԱՄՆ, Ֆրանսիայի և այլ երկրների երիտասարդները պարտավոր են արյուն թափել և զոհվել հանուն իրենց պատմական հայրենիքի, ուր նրանք այլևս երբեք չեն վերադառնալու»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան