Ներքին 3 տարի առաջ - 16:21 02-04-2023

Ալեն Սիմոնյանն իր թիկնապահներին հրահանգել է գետին տապալել իրեն դավաճան ասած քաղաքացուն

ՀՀ Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ֆեյսբուքյան լայվի ժամանակ՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասել են.

«Երևանի կենտրոնում՝ Կասկադում հայրենադարձ Կարեն Մկրտչյանը՝ տեսնելով ԱԺ նախագահին նրա ուղղությամբ բացականչել է այն, ինչ գոռում են բոլորը՝ դավաճան: Դրանից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է գալ և բռնել Կարենի ձեռքերը, թիկնապահները կատարել են Ալենի հրահանգը, որից հետո անձամբ մոտեցել է անձամբ Ալեն Սիմոնյանը, պատասան հայհոյանք հնչեցրել Կարենի հասցեին, ընդ որում շատ կեղտոտ հահոյանք եւ դրանից հետո թքել է քաղաքացու աչքին: Սա նա արել է՝ օգտվելով առիթից, որ քաղաքացուն պահում են նրա բազմաթիվ թիկնապահերը: Դրանից հետո թիկնապահները պահել են Կարենին՝ մինչեւ ժամանի ոստիկանությունը: Կարենը բերվել է ոստիկանություն, որտեղնրա անձը ճշտելուց հետո բաց են թողել նրան»,- հայտարարել է Մամիջանյանը:

Պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, որը նույնպես գտնվում էր ոստիկանության շենքի մոտ, հավելեց, որ փաստացի քաղաքացուն զրկել են իր ազատ խոսքի իրավունքից․ «Փաստորեն հիմա ունենք կոյուղաին ժողովրդավարության բաստիոն եւ ազգային ժողովի նախագահի պաշտոնը օկուպացնող հանցագործ, ով թքում է քաղաքացու դեմքին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով