Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 18:33 31-03-2023

Լավրովը Արցախի և ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին հարցը Թուրքիայի հետ կքննարկի առանց Հայաստանի. որն է պատճառը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ շփումների ընթացքում նախատեսվում է խնդիրների լայն շրջանակ քննարկել, առաջին հերթին երկկողմ համագործակցության հեռանկարները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում՝ առեւտուրը, էներգետիկան, տուրիզմը․ «Կլինի մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի ներկա իրավիճակի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի վերաբերյալ»:

Հետաքրքիրն այն է, որ ՀՀ-ն չկա այդ հանդիպմանը, որտեղ քննարկվելու է Արցախի հարցը։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ, ով մեզ հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց. «Այլ հարց է, թե Լավրովը Թուրքիայի արտգործնախարարի հետ է քննարկում այդ հարցը, ես կարծում եմ, որ այստեղ զարմանալու ոչ մի բան չկա։ Թուրքիան արդեն Հարավային Կովկասում մեծ խաղացող է, ինչպես նաև Իրանը, իսկ Ադրբեջանը հավատարիմ ձևով գտնվում է Թուրքիայի ազդեցության գոտում, այստեղ բազմաթիվ պայմանագրեր կան, զորքերը, ըստ էության, դառնում են միասնական, և բնականաբար, Արցախի հարցը Լավրովը քննարկում է նաև Թուրքիայի հետ, այստեղ ոչ մի զարմանալի և տարօրինակ բան չկա․ այդ հարցը քննարկվել է նաև Իրանի հետ։ Ոչ միայն Արցախի հարցն է քննարկվում, այլև ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները, դա արդեն այդ միասնական գոտին է, որտեղ միասնական կերպով քննարկում են և որոշումներ են ընդունում։ Իսկ ինչո՞ւ ՀՀ-ն չկա՝ հարցրեք ՀՀ վարչապետին։ Կարծում եմ՝ ՀՀ հարցերն արդեն իր հետ քննարկելու կարիք չկա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով