Արտաքին 3 տարի առաջ - 18:20 30-03-2023

Ենթադրում ենք, որ հարցը կկարգավորվի դաշնակցային և փոխադարձ ընդունելի ձևով. Զախարովան՝ Հռոմի արձանագրությունը վավերացնելու մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի կողմից Հաագայի դատարանի Հռոմի արձանագրությանը միանալու հարցը բարձր մակարդակով քննարկման առարկա է բարձր ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում տեղի ունեցող շփումների ընթացքում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Զախարովան միևնույն ժամանակ չի հրապարակել այս հարցով իրականացվող քննարկումների մանրամասները։

«Հարկ չեմ համարում բացահայտել այդ շփումների մանրամասները։ Իհարկե, ենթադրում ենք, որ այդ հարցը կկարգավորվի դաշնակցային եւ փոխադարձ ընդունելի ձևով»,- ասել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մարտի 25-ին որոշում է հրապարակել, որի համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է երկրի սահմանադրությանը։

Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։ Նրանք կասկածվում են ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներից երեխաներին ապօրինի կերպող տեղափոխելու համար։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան