Ներքին 2 տարի առաջ - 17:23 25-11-2023

Նիդերլանդներում ողջունել են Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի որոշումը

Նոյեմբերի 24-ին Նիդերլանդների դեսպան Հենկ Կոր ֆան դեր Կվաստի և Հարավային Կորեայի դեսպան Հյոնգ-չան Չոյի աջակցությամբ Միջազգային քրեական դատարանում տեղի ունեցավ քննարկում՝ դեսպան Վիկտոր Բիյագովի և Դատարանի մասնակից պետությունների դեսպանների և այլ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից։

Հայաստանի դեսպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Իր ելույթում դեսպանն ընդգծեց, որ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին որոշումը պայմանավորված է համընդհանուր արժեքների, բազմակողմ քաղաքականության և արդարադատության նկատմամբ անկեղծ հավատով։

Դեսպան Վիկտոր Բիյագովը վստահեցրեց գործընկերներին անպատժելիության դեմ պայքարում ոչ մի ջանք չխնայելու Հայաստանի աներկբա հանձնառության մասին։

Գործընկերները ողջունեցին Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի որոշումը՝ որպես միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացմանն ուղղված կարևոր քայլ։

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին Միջազգային քրեական դատարանի արդյունավետության բարձրացման, Հայաստանի համար կարողությունների զարգացման հնարավոր ծրագրերի և առաջիկայում կայանալիք Մասնակից պետությունների ասամբլեայի շուրջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»