Մամուլ Սպորտ 3 տարի առաջ - 08:51 30-03-2023

Ուզում են խլել ստադիոնը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կադաստրի պետական կոմիտեն որոշել է «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը «խլել» գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից՝ Բուռնաշից, ով տարիներ շարունակ վարձակալությամբ օգտագործում է այն։ Վարձակալության կուտակած պարտքերի պատճառով դատարանն է նման որոշում կայացրել, ինչի մասին մեզ հետ զրույցում հայտնեց Աղաբաբյանը․

«Մենք արենդայով էինք վերցրել: Պատերազմ, կորոնա... վարձը չենք մուծել, պետգույքը տվել ա դատարան, դատարանն էլ որոշել ա, որ դա մերը չի։ Ըհը, անփորձ ջահելներ, հիմա ուզում են խլեն այդ դաշտը՝ չհասկանալով, որ ստադիոնն առանց պահուստային դաշտի կկորցնի իր միջազգային արժեքը եւ ստադիոնը չի աշխատի ընենց, ոնց իրենք կուզենան»։
Աղաբաբյանը տարակուսած է․ «Էսքան գրանտներ, էսքան փող է ծախսել Հայաստանը, թող մի դաշտն էլ տային ստադիոնին, ո՛չ վրեն բան կարան անեն, ո՛չ էլ։ Չնայած՝ կտանեն, վրան շենքեր կսարքեն, կպրծնեն, դրա իրավունքը չունեն, բայց իրավունքն իրենցն ա, ոնց կուզեն, կանեն»։

Մեր դիտարկմանը, թե հեղափոխական իշխանություններին՝ ի դեմս Փաշինյանին, գովերգելն էլ, փաստորեն, չփրկեց իրեն, այդ ուղտն իր դռանն էլ չոքեց, Աղաբաբյանը հակադարձեց․ «Եթե նրանց փնովելը սրանց գովել է նշանակում, ի՞նչ ասեմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին