Ներքին 3 տարի առաջ - 00:55 29-03-2023

Կամ պիտի դիտավորություն ունենաս կամ կատարյալ ապուշ լինես, որ կոնկրետ նպատակով սկսված գործընթացը բերես ու գցես ՌԴ-Արևմուտք հակադրության մեջտեղը

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (ստատուտի)՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023թ․ հունվարի 3-ին։

Պուտինին կալանավորելու որոշումը Հաագային միջազգային քրեական դատարանի մինչդատական պալատը կայացրել է 2023 թվականի մարտի 17-ին։

Կամ պիտի դիտավորություն ունենաս կամ կատարյալ ապուշ լինես, որ կոնկրետ նպատակով սկսված գործընթացը բերես ու էլի գցես Ռուսաստան-Արևմուտք հակադրության ուղիղ մեջտեղը։

Այսինքն, ադրբեջանի ռազմական հանցագործներին պատժելու միջազգային իրավական գործիքակազմից օգտվելու համար սկսված գործընթացը հընթացս համընկնում է Պուտինին կալանավորելու որոշման հետ, դրանից անմիջապես հետո հրապարակվում է ՍԴ որոշումը, զախառովան սկսում է իր վայրահաչոցը, պասը բռնում են տեղի արևմտա-ռուսական գործակալները ու սկսում սերիալի հերթական սերիան։

Ընդ որում՝ հարցը բավարար սրելու համար ԱԺ իշխանական պատգամավորը հայտարարում է, որ «Պուտինը, որ գա Հայաստան պետք է կալանավորենք»։

Թե բա 5-րդ շարասյուն․․․

Հ․Գ․ Ինչ վերաբերվում է Հռոմի ստատուտի վավերացմանն ու Միջազգային քրեական դատարանին անդամակցությանը, ապա ասեմ, որ կողմ եմ՝ դա իրավական գործիքակազմ է, որից օգտվել պետք է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի