Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:15 26-06-2022

Այ անամոթ, հերիք չեղա՞վ դու խմես, էս աշխարհում մեր պատիվը դու գցես. ում է երգ ձոնել նախկին պատգամավորը

ԱԺ 7-րդ գումարման ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է հրապարակել, որը մակագրել է հետևյալ կերպ. «Էս տենաս ում մասին ա։ Ընդեղ մեկը կա, չի ուզում հրաժարական տա»։
Երգի բառերը հետևյալն են. «Այ՛ անամոթ, հերիք չեղա՞վ դու խմես, էս աշխարհում մեր պատիվը դու քցես, թող թույն դառնա՝ քեզ էլ սպանի արաղը, բա ինչ անի քո կնիկ Շարմաղը»։

Oragir.news-ը կապ հաստատատեց Պետրոսյանի հետ՝ հարցնելով, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին է ձոնել երգը՝ պատասխանեց. «Սա հին երգ է, երգի բառերի հեղինակը ես չեմ։ Դա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ամուսնացել են օղու շշի հետ... մնացածը դուք որոշեք»։

Փաստորեն, նախկին պատգամավորը, ով դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի այս տարբերակն է նախընտրել՝ վերածվելով ռեստորանային երգչի։

Մանրամասն՝ տեսանյութում։