Ներքին 3 տարի առաջ - 17:22 25-03-2023

Տարածաշրջանի ոչ մի երկիր, նաև Հայաստանը, ապահովագրված չէ երկրաշարժից. փորձագետ

«Միանակ չենք կարող ասել, ոչ հա է, ոչ չէ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրաչյա Պետրոսյանը՝ խոսելով այն մասին, թե արդյոք հնարավոր է տարածաշրջանում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Իրանում տեղի ունեցող երկրաշարժերը Հայաստանում էլ լինեն։

Պետրոսյանն ասաց, որ այդ մասին ավելի հստակ ինֆորմացիա կարող է հայտնել ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը, քանի որ լիազոր մարմինը դա է, իսկ ինքը կարող է միայն փորձագիտական տեսակետ հայտնել։

Հետաքրքրվեցինք Պետրոսյանից, թե որպես փորձագետ ինչ է կարծում՝ հնարավո՞ր է մեր երկրում էլ երկրաշարժեր լինեն տարածաշրջանում նման ակտիվության ֆոնին, պատասխանեց․ «Չի կարելի բացառել, որովհետև Խոյի օջախը մինչև հիմա գործում է, սկսեց գործել Խոյի օջախը հյուսիսարևմտյան Իրանում մինչև Թուրքիայի երկրաշարժերը, Թուրքիայում շատ ուժեղ ցնցումներ չեն լինում, չնայած հետցնցումներ կան, որոնք հասնում են մինչև 4,5 , 4,9 մագնիտուտի, բայց այնուամենայնիվ մայր ցնցումները արդեն անցյալում են, բայց Խոյի օջախ դեռ գործում է, ցավոք սրտի և բացի դրանից՝ և՛ Ադրբեջանում է լինում, և՛ Վրաստանում է լինում, և՛ Իրանում է լինում, հյուսիսային Կովկասում, Ռուսաստանի տարածքում։ Մեր հանրապետությունը այս պատկերի մեջ առայժմ կղզի է, բայց թե որքան ժամանակ դա կտևի, չենք կարող ասել։ Բարդ հարց է, բայց ապահովագրված չենք, տարածաշրջանում ոչ մի երկիր ապահովագրված չէ, ինչպես տեսնում ենք, ամեն տեղ էլ լինում են տարբեր ուժի սեյսմիկ ցնցումներ, մենք պետք է ուղղակի ուշադիր լինենք, շուրջօրյա մոնիտորինգ, հերթապահություն անենք և հետևենք սեյսմիկ ռեժիմի զարգացմանը»,- ասաց Պետրոսյանը։

Հարցրինք Պետրոսյանից՝ ինչ է կարծում՝ մեր հասարակությունը պատրա՞ստ է նման աղետի, պատասխանեց. «Համենայն դեպս՝ մեր հասարակությունը հիմա շատ ավելի պատրաստ է, քան 1988թ-ին էր, դա կարելի է միանշանակ ասել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում