Մամուլ 3 տարի առաջ - 08:45 25-03-2023

Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա․ Հրապարակ

«Հրապարակը» գրում է․

«Մեր տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ է վերադարձել Մոսկվայից, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել: Նա արդեն Ստեփանակերտում է:

Արցախից տեղեկացանք, որ նախագահը հավաքել է իր մերձավոր շրջապատին եւ ասել, որ իր հրաժարականի թեման առայժմ փակված է` առաջիկայում ընտրություններ չեն լինելու: Նաեւ ասել է, որ պետք է պատրաստվել երկարաժամկետ եւ կոշտ դիմադրության` կրակոցին կրակոցով պատասխանել, դիվերսիայի փորձերը կանխել եւ դիվերսանտներին ոչնչացնել, վերականգնել Արցախի բնականոն կյանքը, գործարկել այլընտրանքային ճանապարհը եւ մեծով-փոքրով զինվել` պատրաստվելով առաջիկա պատերազմին:

Ասել է, որ մեր առջեւ երկու ճանապարհ կա` կա՛մ հեռանալ Արցախից, կա՛մ կռվել, եւ եթե պետք է, զոհվել` պահպանելով մեր անկախությունը: Իսկ Ադրբեջանին ինտեգրվելու տարբերակը բացառված է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով