Արտաքին 3 տարի առաջ - 20:30 23-03-2023

Իրանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ռուսաստան, բանակցությունների ընթացքում կքննարկվի նաև Հարավային Կովկասի իրավիճակը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մարտի 29-ին կայցելի Ռուսաստանի Դաշնություն և հանդիպում կունենա ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես փոխանցում է ռուսական Риа Новости լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Վերջինս հայտնել է, որ Ռուսաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կշարունակեն կարծիքների փոխանակումը միջազգային արդիական հարցերի՝ այդ թվում Իրանի միջուկային գործարքի Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի, Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում տիրող իրավիճակի, ինչպես նաև կասպյան թեմատիկայի վերաբերյալ։

Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում կդիտարկվի Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրավիճակի առողջացման հարցը՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների վերականգնման համատեքստում։ Բացի այդ կողմերը զգալի ուշադրություն կհատկացնեն երկկողմ օրակարգի համալիր դիտարկմանը՝ շեշտելով առևտրատնտեսական բաղադրիչը՝ այդ թվում նաև համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։

Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Ռուսաստան նախատեսված էր դեռևս այս տարվա հունվարի 17-ին, սակայն կողմերի համաձայնությամբ այն հետաձգվել էր։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով