Արտաքին 3 տարի առաջ - 16:45 16-02-2023

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ադրբեջան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Ադրբեջան։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի արտգործնախարարության իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ ներկայումս նախապատրաստական ​​աշխատանքներ են իրականացվում Ռուսաստանի արտգործնախարարի՝ Ադրբեջան կատարելիք այցի համար։

Ակնկալվում է, որ Լավրովի այցը Բաքու տեղի կունենա փետրվարի վերջին, սակայն այցի հստակ օրը դեռևս որոշված չէ։ Միևնույն ժամանակ այցի օրակարգի մասին նույնպես տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարարը վերջին անգամ Ադրբեջան այցելել էր 2022-ի հունիսին, որի ընթացքում բանակցություններ էր վարել Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով