Արտաքին 3 տարի առաջ - 17:50 23-03-2023

Զախարովան Ալեն Սիմոնյանի հայտարարությունը որակում է որպես իր վրա ուշադրություն հրավիրելու փորձ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունը որակել է որպես իր վրա ուշադրություն հրավիրելու փորձ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Սիմոնյանի այն հայտարարությունը, որ չնայած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցին Հայաստան, այնուամենայնիվ, կազմակերպությունը հեռանում է տարածաշրջանից։

«Որքան քաղաքական գործիչ կա, այնքան տարբեր մեկնաբանություններ և կարծիքներ ու հնարավորություններ կլինեն, ի դեպ, այդ վառ հայտարարությամբ իրենց վրա ուշադրությունը հրավիրելու համար»,- ասել է Զախարովան։

Ռուս պաշտոնյան հայտնել է, որ վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից լսել են, թե պաշտոնական Երևանը ինչ է մտածում ՀԱՊԿ-ի մասին։ Նա շեշտել է, որ Միրզոյանը հաստատել է, որ Հայաստանում նախապատրաստվում է ՀԱՊԿ առաքելության տեղակայումը՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իրավասու է նման հայտարարություններ տարածել։

«Ես իսկապես առաջին անգամ չէ, որ լսում եմ հարցն այն մասին, թե ինչ է նշանակում «ՀԱՊԿ-ն հեռանում է Հայաստանից» արտահայտութունը։ Ես ևս մեկ անգամ ուզում եմ այդ հարցերն ուղղել հայկական կողմին, բայց իմ կողմից հարց ավելացնել։ Ինչպես են նրանք, ովքեր այդ մասին ասում են, տեսնում ՀԱՊԿ-ի Հայաստան մտնելու գործընթացը, եթե նրանք արձանագրում են դուրս գալը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան