Արտաքին 5 տարի առաջ - 11:29 13-07-2021

Էրդողանը՝ հայկական եկեղեցու հետ կապված միջադեպի մասին. «Որակում եմ որպես սադրանք մեր միասնության դեմ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու հետ կապված միջադեպը։ Հաղորդում է ermenihaber.am-ը: «Կրոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է Քադըքյոյի եկեղեցու (Սուրբ Թագավոր,–խմբ.) մոտ, ես որակում եմ որպես սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ», - ասել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա և բարձր երաժշտություն միացնելով՝ սկսել էին պարել խաչի շուրջը: Ավեի ուշ՝ դեպքից հետո քննադատությունների և արձագանքների ֆոնին Ստամբուլի նահանգապետարանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել, և հայկական եկեղեցու նկատմամբ անարգալից վերաբերմունք դրսևորած այդ 3 քաղաքացիներն արդեն ձերբակալվել են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով