Արտաքին 3 տարի առաջ - 18:00 22-03-2023

Մակրոնը մտադիր չէ վերընտրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ուղիներ չի փնտրում նախագահի պաշտոնում նոր ժամկետով վերընտրվելու և պետությունը կրկին ղեկավարելու համար։ Այս մասին Մակրոնն այս մասին ասել է այսօր՝ ֆրանսիական TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ երկրի սահմանադրությամբ այլևս իրավունք չունի առաջադրվել նախագահի պաշտոնում։ «Ես չեմ պատրաստվում վերընտրվել, դա Սահմանադրությամբ չեմ կարող անել։ Հասարակական կարծիքի ակնթարթային հարցումների և երկրի շահերի միջև ես կընտրեմ վերջինը»,- ասել է նա։

Էմանուել Մակրոնն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ եթե ստիպված լինի դիմակայել ոչ ժողովրդականությանը, ապա պատրաստ է դրան։

Ֆրանիսայում մարտի 19-ին հայտնի է դարձել, որ գործոէ նախագահի ժողովրդականության վարկանիշը իջել է 30%-ից՝ նրա առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների ֆոնին, որն աջակցության ամենացածր մակարդակն է՝ 2019 թվականից ի վեր: Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականի տվյալներով՝ երկրի քաղաքացիների ավելի քան 70%-ը դժգոհ է Ֆրանսիայի ղեկավարի քաղաքականությունից։

Ավելի վաղ Ֆրանսիայի խորհրդարանում ընդունվել է վիճահարույց օրենքը, որով կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացվել է 64-ի։ Բարեփոխումների համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակային ժամկետն աստիճանաբար կավելանա և 2030 թվականին կհասնի 64 տարվա։

Հիշեցնենք, որ Մակրոնը ներկայումս պաշտոնավորում է իր նախագահական երկրորդ ժամկետը։ Նա առաջին անգամ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2017-ին՝ դառնալով Ֆրանսիայի պատմության ընթացքում ամենաերիտասարդ նախագահը՝ 39 տարեկան։ 2022-ի ապրիլին կայացած ընտրություններում նա կրկին վերընտրվել է։ Նրա պաշտոնավարման ժամկետը կլրանա 2027-ի ապրիլին։

Մակրոնը միևնույն ժամանակ դարձել է վերջին 20 տարում առաջին նախագահը, ում հաջողվել է երկու անգամ անընդմեջ ընտրվել նախագահ։ Նրա



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով