Ներքին 3 տարի առաջ - 15:10 22-03-2023

Հակահրդեհային կանոնների խախտումներ․ ինչո՞ւ են փակվել «Տաշիր» և «Սուրմալու» առևտրի կենտրոնները

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ առևտրի կենտրոնում հայտնաբերվել է 12 խախտում։

«Տաշիր» առևտրի կենտրոնում շտկումներ էին իրականացրել, հետո դիմել են մեզ, որ նորից ստուգում իրականացնենք, որպեսզի հասկանանք՝ մեր արձանագրած կետերն ամբողջությամբ շտկված են, թե՝ ոչ։ Այս պահին տեսուչներն այնտեղ իրականացնում են համապատասխան աշխատանքներ։ Առևտրի կենտրոնում 12 խախտում է արձանագրվել, հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների»։

Զոհրաբյանն ասաց, որ խախտումներ են արձանագրվել նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ «Հայտնաբերվել է 51 խախտում։ Այս պահին տեսուչները իրականացնում են շտկման աշխատանքներ»։

Նրա խոսքով՝ առևտրի կենտրոնների աշխատանքը կվերցսկվեն միայն այն ժամանակ, երբ խախտումներն ամբողջությամբ կվերացվեն։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ փակվել էր «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ու «Մալաթիա» տոնավաճառը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»