Ներքին 3 տարի առաջ - 12:14 08-06-2023

Մարզահամերգային համալիրում հակահրդեհային համակարգ կներդրվի․ հատկացվեց 39 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում որոշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 2023-ի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացում իրականացնել՝ 39,000.0 հազար դրամ գումարի չափով՝ համալիրին ամրացված շենքի հակահրդեհային համակարգի ներդրման և կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով:

Վերոնշյալ ծախսերի կատարման համար նվազեցվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համար նախատեսված գումարների մի մասը:

Հաշվի առնելով, որ Համալիրն իր կազմակերպաիրավական ձևով առևտրային կազմակերպություն է (ՓԲԸ) և անհրաժեշտ գումարը դրամաշնորհի ձևով ստանալու դեպքում վերջինիս մոտ կառաջանա շահութահարկ՝ որոշվել է գումարը Համալիրի հատկացնել կանոնդադրական կապիտալի ավելացման մեխանիզմով:

Այսպիսով, որոշվել է ավելացնել Համալիրի կանոնդարական կապիտալը՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեխաբաշխելու միջոցով: ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 22-ի N 1627-Ա որոշման 4-րդ կետով ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանվել է 500,000.0 հազար դրամ, որը բաժանված է 25000 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 20.0 հազար դրամ անվանական արժեքով:

Բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Նախագծով հատկացվող գումարի շրջանակներում (39,000.0 հազար դրամ) պետք է տեղաբաշխվի ևս 1950 հասարակ (սովորական) բաժնետոմս, որոնք նույնպես պատկանելու են Հայաստանի Հանրապետությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում