Ներքին 3 տարի առաջ - 23:04 20-03-2023

Նժդեհի մասին ներկայացումը կամ քաղաքական հայացքները. «Գոյ» թատրոնի լուծարման պատճառները

ԿԳՄՍ նախարարությունում շրջանառվում է մի նախագիծ, համաձայն որի՝ «Գոյ» կենտրոնը պետք է լուծարվի, վարչական մասը կրճատվի, իսկ ստեղծագործական մասը միավորվի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

Կենտրոնի ռեժիսորներից Սարգիս Արզումանյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ թատրոնը ունի 35 աշխատակից, և նրանցից ոչ ոք չի պատրաստվում իջնել ներքև՝ Սունդուկյանի անվան ազգային ակադմիական թատրոն։

Արզումանյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ որոշման մասին տեղեկացրել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ բանավոր կերպով, հետո հանդիպում են ունեցել նախարարության ներկայացուցիչների հետ, ներկայացրել իրենց խնդիրը, բայց հետո մերժում ստացել։

Հետաքրքրվեցինք Արզումանյանից, թե ինչ է կարծում, կարող է թատրոնի լուծարման պատճառ հանդիսանալ այն, որ թատրոնում Նժդեհի մասին ներկայացում ունեն, իսկ Նժդեհը այլ կերպ է ընկալվում ներկայիս նախարարի կողմից, Արզումնյանն ասաց. «Մենք կարող ենք ինչ-որ բաներ ենթադրել, բայց դա չի բարձրաձայնվում, որ դրա պատճառով է, մենք կարող ենք ենթադրել, որ դա Նժդեհի պատճառով է, մեր գեղարվեստական ղեկավարի քաղաքական հայացքների պատճառով է, որովհետև եղել են այդպիսի բանավոր ճնշումներ տնօրենի միջոցով, որ պետք է գեղարվեստական ղեկավարին հեռացնել, կարող ենք ենթադրել, որ հիմքը դա է, բայց դրա մասին չի բարձրաձայնվում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»