Ներքին 4 տարի առաջ - 20:49 01-12-2021

«Քահանա չզբաղվել պոլիտիկա»․ քաղաքական հայացքները՝ կարգալույծ լինելու պատճառ

Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր Հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանին ուզում են կարգալույծ անեն՝ քաղաքական գործունեություն ծավալելու պատճառով։

Hraparak.am կայքի տեղեկություններով, Մայր Աթոռում այսօր քննարկել են Տեր Ղազար քահանա Պետրոսյանին կարգալույծ անելու հարցը, որը Էջմիածին է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գ ևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Դիմումի հիմքը «Ապաշխարենք կառուցելով» ֆեյսբուքյան էջում տեղ գտած քաղաքական մի նյութ է՝ Արտաշատի համայնքային առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Էջի ադմինների շարքում է նա և Տեր Ղազարը։

Նյութը ընտրություններին մասնակից ուժերից մեկի՝ «Քրիստոնեական Հայաստան» կուսակցության ավագանու անդամի քարոզչական հոլովակն է: Հատկանշական է, որ «Քրիստոնեական Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրվում են Տեր Ղազարի ելույթները, իսկ Տեր Ղազարը՝ իր էջում տեղադրում այդ կուսակցության ֆեյսբուքյան հրապարակումները։

Դիմումի հիմքն այն է, թե հոգևորականն իրավունք չունի խառնվելու քաղաքականությանը, ու թեև դիմումը վերաբերում է մեկ կոնկրետ արարքի, սակայն Տեր Ղազարը վերջին տարիներին աչքի է ընկել ակտիվ քաղաքացիական կեցվածքով և երբեմն մարտնչել է գործող իշխանությունների՝ ազգային և հոգևոր արժեքների դեմ որոշումների, քայլերի դեմ:

Հիշեցնենք, որ նա 2019-ին անգամ փիլոնազրկվեց, քանի որ ակտիվ մասնակցում էր ԱԺ-ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի համար կազմակերպված բողոքի ակցիաներին, ապա տեսաուղերձով դիմել էր Նիկոլ Փաշինյանին և պարբերաբար հանդես էր գալիս ֆեյսբուքյան լայվերով։

Oragir.news-ը կապ հաստատեց Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի հետ, հասկանալու, թե ո՞րն է պատճառը կարգայույծ անելու որոշման. աշխատակիցներն ասացին, որ շուտով կլինի հստակ պատասխան, թե ինչո՞ւ է Մայր Աթոռում նման որոշում կայացվել։ Պատասխան այդպես էլ չեղավ։

Oragir.news-ը կապ հաստատեց նաև Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, ով ասաց, որ դա թեմի առաջնորդի հարցն է, ինքն իրավասու չէ պատասխանել այդ հարցին։ «Հարցն այստեղ Տեր Ղազարը չէ, այլ այն, որ իսկապես հոգևորականը չպետք է քաղաքական գործերին խառնվի, պետք է զբաղվի այն առաքելությամբ, որով գործուղվել է եկեղեցի»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ինքն էլ Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքների հարթակից ելույթներ էր ունենում։

Քնարիկ Պետրոսյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում