Արտաքին 3 տարի առաջ - 19:11 20-03-2023

Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնելու կրակի դադարեցմանը, քան դա տեղի ունեցավ. Լավրովը՝ 44-օրյա պատերազմի դադարեցման մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է կողմերին հաշտեցման ուղերներ և շահերի հավասարակաշռում փնտրել։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական լարվածությանը։

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի դաշնակից և Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, այդպես է վարվել, երբ 2020-ի նոյեմբերին դադարեցրել է պատերազմը։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հնարավորություն կար պատերազմն ավելի շուտ դադարեցնել, սակայն Ռուսաստանի գլավոր դիվանագետն այս հարցը թողել է պատմաբաններին։

«Չեմ ցանկանում խորանալ պատմության մեջ, բայց բոլորին հայտնի է, որ հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, քան արդյունքում դա տեղի ունեցավ: Բայց ես դա թողնում եմ պատմաբաններին, որպեսզի նրանք ուսումնասիրեն, թե ինչպես է դա տեղի ունեցել: Մենք կողմ ենք նրան, որ խստորեն, ամբողջ ծավալով ու առանց որևէ իմպրովիզների կյանքի կոչվեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ջեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունները՝ նախևառաջ 2020-ի նոյեմբերի 9/10-ի գիշերը ստորագրված պայմանավորվածությունները»,- ասել է նա:

Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկվի բացառապես այս համատեքստում: Նա հավելել է, Լաչինի միջանցքին վերաբերող պայմանավորվածությունների բոլոր ասպեկտների ամբողջական, առանց բացառությունների իրականացումը կարող է հանգուցալուծել ներկայիս իրավիճակը։

«Հենց դրանով էլ հիմա զբաղված են մեր խաղաղապահները»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի այսպես կոչված բնապահպան ակտիվիստները Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի հատվածում արգելափակել են Լաչինի միջանցքը, և ավելի քան երեք ամիս է շարունակում են այն փակ պահել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում