Արտաքին 5 տարի առաջ - 11:55 02-06-2021

Կրակի դադարեցման հարցում Ֆրանսիայի որևէ դերակատարում չենք տեսնում․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երեկվա հայտարարությունը, ասել է, որ «տարածաշրջանում կրակի դադարեցումն ապահովվում է 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ»:

«Ժամանակավորապես Ադրբեջանի տարածքում տեղակայված ռուս խաղաղապահները կատարում են կրակի դադարեցման ապահովման առաքելությունը: Մենք այս հարցում Ֆրանսիայի որևէ դերակատարում չենք տեսնում»,-ասել է խոսնակը:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ՝ համատեղ ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահն ասել էր, որ «Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի, իսկ Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում` նկատելով՝ 2020թ. նոյեմբերի 9֊ի հրադադարի հայտարարությունից ի վեր, եթե նույնիսկ, ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է, միևնույն է անելիքները շատ են»։ Մակրոնն ընդգծել է, որ ՀՀ֊ի և Ադրբեջանի միջև սահմանազատում պետք է իրականացվի բացառապես երկխոսության միջոցով և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի