Արտաքին 4 տարի առաջ - 10:35 28-01-2022

Ղրղզստանը հայտարարել է Տաջիկստանի հետ կրակի դադարեցման շուրջ համաձայնության մասին

Ղրղզստանն ու Տաջիկստանը երկու երկրների ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում պայմանավորվել են սահմանին հրադադարի շուրջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնին։

Մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով, բանակցություններին մասնակցել են Ղրղզստանի Բատկենի և Տաջիկստանի Սուղդի շրջանների նահանգապետերը, ինչպես նաև երկու երկրների սահմանապահ գերատեսչությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։

Հունվարի 27-ին հայտնի դարձավ, որ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային հատվածներից մեկում փոխհրաձգություն է սկսվել զինվորականների միջև։ Բիշքեկում պնդում են, որ տաջիկները փակել էին Ղրղզստանի Բատկեն և Իսֆանա (Բատկենի շրջան) քաղաքները կապող ճանապարհի մի հատվածը։ Դուշանբեում հայտարարում են, որ կրակը բացել են ղրղզ զինվորականները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում