Սպորտ 3 տարի առաջ - 17:13 20-03-2023

Ադրբեջանցի ըմբիշը Կարապետի հանդեպ կեղտոտ արարքից հետո մոտեցել և սեղմել է ձեռքը

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Կարապետ Մանվելյանը 7։1 հաշվով ջախջախել էր ադրբեջանցի մարզիկին։

Գոտեմարտից հետո Կարապետի մրցակիցը կեղտոտ արարք էր դրսևորել։ Մանրամասն՝ այստեղ։

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Արմեն Բաբալարյանն անդրադարձել է միջադեպին․

«Դա գալիս է տնից, ընտանիքից, մարզիչներից, երկրից: Սպորտը պետք չէ խառնել այդ ամենին: Միջադեպի ժամանակ ես էի մարտավկան: Երևում էր, որ նա Կարապետից թույլ է, բայց որ Կարապետն այդպիսի մաքուր հաղթանակով կարող էր հաղթել, մենք էլ չէինք պատկերացնում: Երևի՝ ադրբեջանցին շատ լցված, վիրավորված էր: Կարապետը ձեռքը մեկնեց, նա չմեկնեց ու հարվածեց: Բայց իր մարզիչը գնաց ձեռքից բռնեց բերեց գորգի վրա և մոտեցրեց ինձ, ասաց բարևի ու գնա: Դրսում արդեն Կարապետին էլ մոտեցավ ու ձեռքը սեղմեց: Մարզիչները ներողություն խնդրեցին մեզնից: Ասացի, որ սպորտը չխառնեն քաղաքականությանը: Ասացի՝ դուք մարզիկ եք, զբաղվեք ձեր գործով»,- պատմել է Արմեն Բաբալարյանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով