Մամուլ 3 տարի առաջ - 08:49 18-03-2023

Քննչական կոմիտեի և դատախազության ջրերը մեկ առվով չեն հոսում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ դատախազության ջրերը մի առվով չեն հոսում, եւ իրավապահ համակարգի երկու կառույցների ներքին գզվռտոցը մի օր կպայթի: Իրավիճակը երկու համակարգերի միջեւ առավել լարված է հատկապես Երեւան քաղաքում:

Մասնավորապես, Քննչական կոմիտեի քննիչները շատ դեպքերում համաձայն չեն լինում դատախազների հանձնարարականների հետ եւ առարկում են նրանց որոշումների դեմ, նրանց միջեւ բացակայում է կենդանի շփումը։ Ամենաուշագրավն այն է, որ քննիչների եւ դատախազների առարկությունները միայն հայհոյանքներ են ու խիստ վիրավորանքներ միմյանց հասցեին:

Դատախազների եւ քննիչների այս հակասությունը ազդում է վարույթների քննությունների ընթացքի վրա, խախտվում են վարույթների մասնավոր մասնակիցների իրավունքները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավիճակի մասով, չի բացառվում, փաստաբանները առաջիկայում հանդես գան հայտարարութամբ, որ այս երկու մարմինների հակասությունների արդյունքում տուժում են քաղաքացիները, ուստի ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կոնկրետ քայլեր պետք է իրականացնեն, այլապես մեծ բունտ է հասունանում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով