Մամուլ 3 տարի առաջ - 08:18 18-03-2023

Սասուն Միքայելյանը մարզն ամբողջությամբ գրավելու ցանկություն ունի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կոտայքի մարզի մեր աղբյուրներն ասում են, որ լարվել են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի եւ մարզպետ Սհարոն Սահակյանի հարաբերությունները. ԵԿՄ նախագահն իր փոխմարզպետ փեսային՝ Վասակ Վարդանյանին է տեսնում մարզպետի պաշտոնին եւ պայքարում է դրա համար։ Նա պատերազմից հետո ընդհատակ էր անցել, չընդգրկվեց ՔՊ նախընտրական ցուցակում, թվում էր՝ փորձում է տարանջատվել իշխանություններից, որպեսզի դավաճանի պիտակը չկիսի նրանց հետ, վերջերս նորից ասպարեզ է նետվել եւ կրծքով պաշտպանում է Փաշինյանին ու իշխանությունների վարած քաղաքականությունը։

Այս «անձնազոհության» դիմաց էլ նա կոմպենսացիա է պահանջում, որ Կոտայքի մարզը հանձնվի իրեն։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ դա չի լինի՝ մի քիչ շատ կլինի․ որդին՝ Հրազդանի քաղաքապետ, փեսան՝ փոխմարզպետ, դուստրը մարզպետարանում է աշխատում, մնացած պաշտոնների մասին էլ չենք ասում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան