Արտաքին 3 տարի առաջ - 22:00 17-03-2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Թուրքիայի՝ Ֆինլանդիայի անդամակցության դիմումը հաստատելու որոշումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Թուրքիայի իշխանությունների՝ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը վավերացնելու որոշումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան կամրապնդեն դաշինքը, և այն կդարձնեն ավելի ուժեղ։ Նրա խոսքով՝ դաշինքի բոլոր անդամները համաձայն են, որ երկու երկրներն էլ պետք է հնարավորինս արագ դառնան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ։

Նա միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ Թուրքիայի խորհրդարանը հնարավորինս շուտ կհաստատի Ֆինլանդիայի անդամակցության դիմումը։ «Սա կամրապնդի Ֆինլանդիայի անվտանգությունը, Շվեդիայի անվտանգությունը և ՆԱՏՕ-ի անվտանգությունը»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի ղեկավարը նշել է, որ բոլոր կողմերը եռակողմ հուշագրի իրականացման հարցում զգալի առաջընթաց են գրանցել։ «Ամենակարևորն այն չէ, որ Ֆինլանդիան և Շվեդիան միառժամանա՞կ են անդամակցում ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ, այլ այն, որ արագ դառնում են լիիրավ ամդամներ»,- նշել է Ստոլտենբերգը։

Վերջինս հավելել է, որ անհամբեր սպասում է սկանդինավյան երկրների անդամակցության գործընթացի արագ ավարտին։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան սկսում է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը հաստատելու գործընթացը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի