Ներքին 3 տարի առաջ - 21:21 17-03-2023

Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին

Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի եւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսի հետ:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱՄՀ պատրաստակամությունը մշտապես աջակցելու ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրերին:

Իվա Պետրովան, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել Հայաստանի կառավարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագայում եւս շարունակական կլինի:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին եւ հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկայում աշխատանքային ձեւաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում