Ներքին 3 տարի առաջ - 21:13 25-09-2023

Վահան Քերոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավարին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումներն ու պետության կողմից իրականացվող աջակցության գործիքակազմը։

Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել պետական կազմակերպությունների գործունեության, թափանցիկության ու հաշվետվողականության շուրջ։

Քննարկվել են նաև կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման օրենսդրական փոփոխությունները և նոր կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև նախարարության կարողությունների զարգացման նպատակով ԱՄՀ-ի կողմից տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում