Ներքին 3 տարի առաջ - 15:33 17-03-2023

Ալիևը խոստովանել է, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին պարտավորությունը իր ընկալումն է, իր պրոբլեմն է, թե ինչն ինչպես է ընկալել․ Վիգեն Խաչատրյան

Եթե չեմ սխալվում Բաքու այցի ժամանակ ՌԴ ԱԳՆ Սերգել Լավրովն է հայտարարել, ապա նաև Ալիևն է խոստովանել, որ միջանցքը իր մեկնաբանությունն է ճանապարհների ու ենթակառուցվածքների բացման մասին հայտարարույթունից։ Այսինքն, «Զագեզուրի միջանցի» իր մեկնաբանությունն է։

Այս մասին Oragir. News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն անդրադառնալով Անկարայում ընթացող Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը «Զանգեզուրի միջանցքում» տրանսպորտային նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին, ինչպես նաև Ալիևի պնգումներին՝, թե «Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է»։

«Իրենք կարող են շատ բաներ բարձրաձայնել, բայց և Ալիևը, և Լավրովը, և Փաշինյանը բազմիցս շեշտել են, որ արտարտարածքային ճանապարհի մասին խոսք չի եղել, ու նման պարտավորություն Հայաստանը չունի։ Այդ մարդիկ պարբերաբար տարբեր ապատեղեկատվություն են տարածում։ Այսինքն, շատ էական է, որ ինքը Ալիևն է խոստովանել, որ այն, ինչ ինքն ասում է, նման բան գոյություն չունի, ոչ մի տեղ ոչ գրած է, ոչ էլ որևէ մեկը պարտավորվել է, այսինքն ճանապարհների ապաշրջափակումը Ալիևն ընկալել է որպես միջանցք, բայց դա իր պրոբլեմ է, թե ինքը ինչն ինչպես է ընկալել։ Իսկ Լավրովը հենց Բաքվում հայտարարել է, որ չկա միջանցք հասկացողություն, շատ էական է, որ հենց Ալիևն ու Լավրոժվն են ասում, որ նման բան չկա»։

Դիտարկմանը, թե իսկ հայկական կողմն արդյոք այստեղ անելիք չունի՝նա պատասխանեց․ «Մենք չե՞նք խոսում։ Վարչապետը ամեն պատեհ –անպատեհ անպատեհ դա շեշտում է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»