Արտաքին 4 տարի առաջ - 17:27 11-03-2022

Էրդողանն ու Ալիևը 4-ժամանոց հանդիպմանը քննարկել են նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 10-ին հանդիպել է մեկօրյա աշխատանքային այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Շուրջ 4 ժամ տևած հանդիպումից հետո Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունից տարածել են տեղեկություն այն մասին, որ նախագահները քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները, փոխանցում է ermenihaber-ը:

Կողմերը շեշտել են իրենց վճռականությունը «եղբայրության և բարեկամության հիման վրա զարգացող Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի ամրապնդելու հարցում»:

Հիշյալ հանդիպմանը քննարկվել են «Շուշիի հռչակագրով» համաձայնեցված թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորացման և զարգացման համար կատարվելիք քայլերը:

Բացի դրանից, Էրդողանն ու Ալիևը քննարկել են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և Թուրքիա-Նախիջևան գազատարի նախագծի հետ կապված հարցեր:

Ալիևն ու Էրդողանը կարծիքներ են փոխանակել նաև Թուրքիա-Ադրբեջան համագործակցությամբ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը նպաստելու հարցում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան