Ներքին 3 տարի առաջ - 22:07 05-12-2022

Լաչինի միջանցքում նոր անցակետի՝ զննման կետի, տեղակայումն ուղիղ կապ ունի, այսպես կոչված, «զանգեզուրի միջանցքի» հետ․ Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իմ հասկանալով, Լաչինի միջանցքում նոր անցակետի՝ զննման կետի, տեղակայումն ուղիղ կապ ունի այսպես կոչված «զանգեզուրի միջանցքի» հետ: Ըստ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի, այդ կետում առավել խորությամբ պետք է զննվեն Հայաստան-Արցախ երկու ուղղություններով գնացող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները:

Ադրբեջանցիները գործում են «չեք տալիս զանգեզուրի միջանցք, չեք ունենա Լաչինի միջանցք» սկզբունքով, ինչը լրջագույն մարտահրավեր է նախ ՌԴ խաղաղապահների, ապա Հայաստանի և Արցախի իշխանությունների համար: Այսինքն փորձ է արվում հավասարության նշան դնել Հայաստանի Արցախի հետ կապող միջանցքի և ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի միջև:

Այս որոշումը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և նպատակ ունի ցեղասպանության և էթնիկ զտման սպառնալիքի միջոցով բացել այդքան բաղձալի դարձած «զանգեզուրի միջացքը»:

Մնում է հասկանա, թե ինչո՞ւ է Ռուսաստանը համաձայնվում այս շանտաժին. այդքան թուլացել է, թե՞ իրեն է պետք այդ չարաբաստիկ «զանգեզուրի միջանցքը»»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով