Արտաքին 3 տարի առաջ - 22:30 16-03-2023

Կա՛մ նրանք կշարունակեն շփումները Բաքվի հետ և կներգրավվեն վերաինտեգրման գործընթացին, կա՛մ ստիպված կլինեն լքել Ղարաբաղը․ ադրբեջանցի պատգամավորը սպառնում է Արցախի բնակչությանը

Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն անդրադարձել է Արցախի իշխանությունների կողմից Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցով բանակցություններ վարելու հարցով Բաքվի առաջարկը մերժելու որոշմանը։ Այս մասին ադրբեջանցի պատգամավորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

Գազանֆարօղլուն պնդել է, թե, իբր, ադրբեջանական կողմը, Արցախի հայ բնակիչներին Բաքու հրավիրելով, հերթական անգամ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել։ Նա միևնույն ժամանակ մեղադրել է հայկական կողմին՝ Ադրբեջանի ընձեռնած հնարավորությունը սխալ գնահատելու և տարածաշրջանում իրավիճակի սրման ուղին բռնելու համար։

«Ադրբեջանի հետ շփումները զարգացնելու փոխարեն նրանք իրենց ոչ կառուցողական պահեցին և դրանով իսկ դրսևորեցին ստեղծված իրավիճակից հետևություններ անելու և դրանց հիման վրա ճիշտ որոշում կայացնելու անկարողությունը»,- գրել է նա։

Ադրբեջանցի պատգամավորը հերթական անգամ սպառնացել է Արցախի բնակչությանը՝ նշելով, որ նրանք պետք է հասկանային, որ այլ ելք չունեն, քան Ադրբեջանին վերաինտեգրվելն է։ Նրա խոսքով՝ միայն այս ճանապարհը կերաշխավորի նրանց խաղաղությունն ու անվտանգությունը։

«Ինչպես իր ելույթներում հայտարարեց նախագահ Իլհամ Ալիևը, այս հայերն այլ ելք չունեն։ Կամ նրանք կշարունակեն շփումները Բաքվի հետ, կառուցողական մոտեցում կցուցաբերեն և կներգրավվեն վերաինտեգրման գործընթացին, կամ ստիպված կլինեն լքել օկուպացված տարածքը։ Երրորդ ճանապարհ չկա, և եթե որևէ մեկը նրանց նման ճանապարհ է խոստանում, պետք է ի սկզբանե իմանան՝ նման խոստումները տանում են դեպի անդունդ»,- սպառնացել է Գազանֆարօղլուն։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, ադրբեջանական կողմը Արցախի բնակչության ներկայացուցիչներին հրավիրել էր հանդիպման՝ այսպես կոչված վերաինտեգրման հետ կապված շփումներ շարունակելու, ինչպես նաև Արցախում ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը քննարկելու համար։ Պաշտոնական Ստեփանակերտը կտրականապես հերքել էր վերաինտեգրման հարցով բանակցություններ վարելու առաջարկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի