Արտաքին 3 տարի առաջ - 15:30 16-03-2023

Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմն անեքսիայի է ենթարկվել Ռուսաստանի կողմից անցկացված ոչ լեգիտիմ հանրաքվեով. Անկարան վերահաստատել է, որ չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ղրիմի՝ Ռուսաստանին միացման իններորդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Պաշտոնական Անկարան հերթական անգամ ընդգծել է, որ Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը անեքսիայի է ենթարկվել՝ Ռուսաստանի Դաշնության կողմից անցկացված ոչ լեգիտիմ հանրաքվեի և միջազգային իրավունքի խախտման ճանապարհով։ Թուրքական կողմը վերահաստատել է, որ չի ճանաչում Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը և աջակցություն հայտնում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է նաև, որ Ղրիմի թաթար-թյուրքերի իրավիճակը, որոնք թերակղզու բնիկ ժողովուրդն են, Անկարայի համար մշտապես առաջնահերթություն է հանդիսանում։

«Ղրիմի թաթար թուրքերի վիճակը, որոնք Ղրիմի բնիկ ժողովուրդն են, մեր երկրի համար միշտ առաջնահերթություն է։ Թուրքիան կշարունակի աջակցել Ղրիմի թաթար մեր հայրենակիցներին իրենց պատմական հայրենիքում՝ Ղրիմում՝ պահպանելով նրանց ինքնությունը և ապահովելով, որ նրանք ապրեն ապահով և խաղաղ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ղրիմը միացվել է Ռուսաստանին 2014 թվականի մարտի 16-ին՝ Ուկրաինայում տեղի ունեցած մայդանի հայտնի դեպքերից հետո։

Հատկանշական է, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին, սակայն նա նույն ճանապարհով 1938-1939 թվականներին անեքսիայի է ենթարկել Սիրիայի Ալեքսանդրետի սանջակը (ներկայիս Թուրքիայի Հաթայ նահանգը-խմբ), իսկ 1974 թվականին՝ Կիպրոսի հյուսիսային հատվածը, որը կազմում է կղզու մոտավորապես 40%-ը։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով