Արտաքին 4 տարի առաջ - 17:59 03-02-2022

Մենք չենք ճանաչում Ղրիմի ապօրինի բռնակցումը և աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Թուրքիա

Ինչպես հաղորդում է ermenihabe-ը, Թուրքիայի արտգործնախարարությունը Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել։

Դրանում նշվել է, որ վերջին տարիներին փոխըմբռնման, վստահության և ընդհանուր շահերի հիման վրա երկկողմ հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել, ինչը նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և բարեկեցությանը:

Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը ու ինքնիշխանությանը։

«Մենք չենք ճանաչում Ղրիմի ապօրինի բռնակցումը, իսկ Դոնբասի դեպքում կողմնակից ենք միջազգային իրավունքին համապատասխան խաղաղ լուծմանը»:

Նաև նշվել է, որ թուրք-ուկրաինական բարեկամության և համագործակցության կամուրջը Ղրիմի թաթարներն են, որոնց իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերն ավելի են ամրապնդում Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունները։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ թուրքական կողմը վերահաստատել է իր կամքը բոլոր ոլորտներում Ուկրաինայի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով