Ներքին 3 տարի առաջ - 19:52 14-03-2023

Հայաստանի արտաքին գործերի նախարարն առաջիկայում կայցելի Մոսկվա

Հայաստանը պատրաստ է Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև եռակողմ հանդիպման. առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա, որտեղ այդ հարցը կքննարկվի: Մարտի 14-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մոսկվայում երեք երկրների ԱԳ նախարարի հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին:

«Հայաստանը պատրաստ է դրան, երեկ դրա մասին խոսել եմ նաև Ռուսաստանի նախագահի հետ: Առաջիկայում նախատեսվում է արտաքին գործերի նախարարի այց Մոսկվա, որտեղ կքննարկեն…»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպման չկայանալը իրականում սուր ճգնաժամի հետ էր կապված, ոչ թե հանդիպում բոյկոտելու միտում կար:

«Այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ նախարարը լինի Երևանում: Մենք հանդիպումը չենք մերժել, այդ իրավիճակում պետք էր, որ նախարարը լինի Երևանում: Մենք ասել ենք, որ այդ հանդիպումը չի չեղարկվել. ու պատրաստ ենք հանդիպման:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում