Արտաքին 3 տարի առաջ - 16:00 14-03-2023

Իրանը զբաղվում է չարամիտ գործունեությամբ, որը սպառնում է նրա մոտիկ և հեռու հարևաններին. Փրայսը՝ իրանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգթոնը լարվածությամբ է հետևում Իրանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությանը։ Այս մասին Փրայսն ասել է՝ պատասխանելով իրանա-ադրբեջանական սամանի երկայնքով իրականական ռազմական օդանավի կատարած թռիչքի վերաբերյալ ադրբեջանի «Թուրան» լրատվական գործակալության թղթակցի հարցին։

Փրայսը պնդել է, թե, իբր, «Իրանը երկար ժամանակ է, ինչ վնասակար խաղացող է տարածաշրջանում»։ Նրա խոսքով՝ «Իրանը զբաղվում է չարամիտ գործունեությամբ, որը սպառնում է նրա մոտիկ և հեռու հարևաններին»։ «Մենք անհանգստությամբ ենք հետևում նման տեսակի լարվածությանը»,- ասել է նա։

Ամերիկացի պաշտոնյան անդրադարձել է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Փրայսն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Վաշինթոնը միտված է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցությանը, որպեսզի Հարավային Կովկասը լինի ավելի կայուն, և այնտեղ հակամարտություններն ու լարվածությունը հնարավորինս պակաս լինեն։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական օդանավը թռիչք է կատարել իրանա-ադրբեջանական պետական սահմանի վրայով։ Ավելի ուշ Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել էր Իրանի արտաքին գործերի նախարարություն։

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին նախօրեին կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի սահմանի մոտ իրանական ռազմական օդանավի թռիչքը սովորական բնույթ էր կրում։ Նրա խոսքով՝ Իրանը չի կարող բարի մտադրություն դիտարկել այն հանգամանքը, որ Բաքուն իր դեսպանին հրավիրել է Ադրբեջանի ԱԳՆ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով