Ներքին 4 տարի առաջ - 15:20 09-09-2022

«ՀԿՏԿ-ի որևէ աշխատակից չի զբաղվում արատավոր գործունեությամբ»․ ՊՈԱԿ-ը հերքում է տարածել

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը պարզաբանում է հրապարակել․

«ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանը «Հրապարակ» օրաթերթի՝ ««ՖԵՅՔԵՐԻ» ՊՈԱԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՍԱՎ 500 ՄԻԼԻՈՆԻ» վերնագրով նյութի առնչությամբ

Hraparak.am լրատվական կայքում (08.09.22) և «Հրապարակ» օրաթերթում (09.09.22) հրապարակված ««ՖԵՅՔԵՐԻ» ՊՈԱԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՍԱՎ 500 ՄԻԼԻՈՆԻ» վերնագրով նյութում տեղ են գտել կեղծ, զրպարտող բնույթի տեղեկություններ՝ կապված «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես, կառույցի մասին նյութում տեղ գտած հետևյալ միտքն ամբողջությամբ սուտ է և զրպարտություն, մեջբերում. «...միակ տեսանելի բանը, որ անում է՝ սոցկայքերում կեղծ օգտահաշիվներ է բացում եւ սպասարկում՝ ապահովելով իշխանության գովքը, քարոզն ու հայհոյում բոլորին, ով իշխանության հետ համակարծիք չէ», մեջբերման ավարտը։

Հայտնում ենք, որ Կենտրոնում աշխատող որևէ աշխատակից երբևէ չի ստացել և առավել ևս` իրականացրել նման հանձնարարություններ ու չի զբաղվում վերոնշյալ արատավոր գործունեությամբ, նկարագրված գործելաոճն անընդունելի և դատապարտելի է կառույցի տնօրինության և աշխատակիցների համար։ Կենտրոնն իրականացնում է բազմաթիվ աշխատանքներ ու կարևոր գործառույթներ, որոնք թափանցիկ և տեսանելի են ՀՀ քաղաքացիների, առավել ևս` լրատվամիջոցների համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»