-
Խոսք 5 տարի առաջ - 13:33 17-09-2021

Պարգեւավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել. Գեղամ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում առավոտյան գրել էր. « Անուղղելի են սրանք։ Քիչ առաջ, ի շարս ԱԺ այլ պատգամավորների, հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381420 դրամ գումար։ Այս իշխանությունը շարունակում է պետական կոռուպցիան։ Հայաստան խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը։ Այս գումարը պատգամավորներինը չէ։ Պարգեւավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել...մեր խմբակցության պատգամավորները հրաժարվում են այս պարգեւավճարից, ավելի ուշ կհայտնենք՝ ուր կուղղենք այն»։ Oragir.news-ը կապ հաստատեց Գեղամ Մանուկյանի հետ՝ հասկանալու, թե այդ գումարներն ի վերջո ի՞նչ են նախատեսում անել, ասաց.« Մենք այդ գումարները դեռ վերջնական չենք որոշել, թե ինչ ենք անելու, կան քննարկումներ խմբակցության ներսում, որ այն հավանաբար կվերադարձնենք պետբյուջե, կամ էլ մի որևէ սոցիալական ծրագրի վրա կուղղենք այդ գումարը։ Ամեն դեպքում դա մեզ մոտ չի մնալու՝ անձնական օգտագործման համար»։ Մեր այն հարցին, որ արդյոք կարո՞ղ է գումարը փոխանցեն զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ ասաց.«Նման քննարկում չենք արել»։ Զրույցի վերջում հավելեց. «Ի դեպ, այն 250 հազար դրամ պարգևավճարների համար դիմելու ենք Սահմանադրական դատարան»-եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում